Սքորինգ

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Վարկային պատմության էությունը.

 

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

o  դրանց քանակից և գումարից,

o  յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,

o ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,

 

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

 

Վարկային սքոր գնահատականի էությունը և տեսակները.

 

Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու:

Վարկ ունեցած չլինելու պարագայում անձը չի կարող ունենալ նաև սքոր գնահատական:

 

«ՎԵԼՈՔՍ» ՎՄ ՍՊԸ ավտոմատացված համակարգի միջոցով տրամադրվող սպառողական վարկի դեպքում կիրառվում են սքորի հետևյալ տեսակները՝

 

 

Սքորերի հիմքում ընկած հիմնական գործոններն են՝

o  վարկերի մարումների պատմություն,

o  վարկային պատմության վաղեմություն,

o  ծանրաբեռնվածություն (գործող վարկերի քանակ և տեսակ),

o  նոր վարկային դիմումների քանակ,

o  եկամուտներ,

o  գործող վարկերի ապահովվածություն հանդիսացող միջոցներ:

 

Վարկային հարցման ազդեցությունը սքոր գնահատականի վրա.

 

Կախված վարկային հարցման տեսակից՝ այն կարող է ազդել ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կիրառվող սքորի տեսակների՝ ԱՔՌԱ սքոր և ՖԱՅԿՈ սքոր, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող սեփական սքոր գնահատականների վրա:

Հարցումների նպատակների և վարկային սքոր գնահատականի վրա դրանց ազդեցության վերաբերյալ մանրամասները ներկայացված են ստորև աղյուսակում.վ

_______________________________________________________________________________________________________________________________________________________

Վարկային Հարցման նպատակ                                                       Ազդեցությունը վարկային սքորի վրա

_______________________________________________________________________________________________________________________________________________________

Նոր վարկային դիմում     Նվազեցնում է

Գործող վարկի մոնիտորինգ Չի ազդում

Այլ ծառայությունների առաջարկ Չի ազդում

_______________________________________________________________________________________________________________________________________________________

 

Վարկային պատմության և սքոր գնահատականի կարևորությունը.

 

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը կարևոր են, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Ձևավորված «Վատ վարկային պատմությունը» կարող է հանդիսանալ ֆինանսավորման տրամադրման մերժման պատճառ:

 

Սխալ կամ թերի տվյաների շտկում.

 

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են վարկատու կազմակերպության  կողմից տրամադրված սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է ուղղակիորեն համապատասխան գրավոր դիմում ներկայացնել տվյալ կազմակերպությանը վերջինիս մասնաճյուղային ցանցի, հեռահար համակարգերի էլ․փոստի միջոցով։

Սխալ կամ թերի տվյալ հայտնաբերելու դեպքում վարկառուն կարող է դիմել նաև "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ին, այսուհետ՝ Վարկային բյուրո: Այդ նպատակով անհրաժեշտ է Վարկային բյուրոյին ներկայացնել համապատասխան գրավոր դիմում կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում "Իմ ԱՔՌԱ" անձնական գրասենյակից:

Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ի "Վեճերի լուծման ընթացակարգ"-ով:

 

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր.

 

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը հնարավոր է բարելավել՝ շտկելով դրանք վատթարացնող հիմնական պատճառները, դրսևորելով պարտաճանաչ վարքագիծ և ճիշտ կառավարելով վարկային բեռն՝ այն համադրելով ընթացիկ եկամուտների հետ․ մասնավորապես՝ հարկավոր է՝

·        առկայության դեպքում մարել գործող ժամկետանց պարտավորությունները, այդ թվում՝ ապահովելով գործող երաշխավորությունների գծով առկա ժամկետանց պարտավորությունների մարումը,

·        թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը կամ առկայության դեպքում նվազեցնելով գործող երաշխավորությունների քանակը և գումարը,

·        գործող վարկերի գծով վճարումներն իրականացնել գրաֆիկին համապատասխան և թույլ չտալ դրանց գծով պարտավորությունների կատարման ուշացումներ,

·        վերահսկել գործող երաշխավորությունների գծով մարումների իրականացումը՝ համաձայն տվյալ երաշխավորությամբ ապահովված պարտավորության սահմանված գրաֆիկի, 

·        երաշխավորություն տրամադրելիս ուշադրություն դարձնել տվյալ անձի վարկային պատմությանը և վերջինիս վարքագծին՝ որպես վարկառու,

·        հաճախակի չդիմել նոր վարկերի ստացման համար՝ բացառելով նոր վարկային հարցումների բացասական ազդեցությունը սքոր գնահատականի վրա։

 

Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։