Մեր մասին
«ՎԵԼՈՔՍ» Վարկային Միությունը հիմնադրվել է 2019թ․ դեկտեմբերի 27-ին և ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել վարկային կազմակերպության լիցենզիա (լիցենզիա թիվ 52)։
Ընկերությունը հանդիսանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված «Վարկային միություն» տիպի վարկային կազմակերպություն։
Մեր առաքելությունը
Ընկերության առաքելությունն է շուկայում մշտապես մատուցել բարձրորակ ծառայություններ՝ վարկային պրոդուկտը հաճախորդների համար թափանցիկ, մատչելի և հարմարավետ դարձնելու ճանապարհով։
Ընկերության նպատակներն են՝
- շուկայում ձևավորել համասեռ և չափավոր ռիսկայնությամբ վարկային պորտֆելներ,
- սպառողներին մատուցել վարկային գործիքների վերաբերյալ որակյալ խորհրդատվություն՝ նպաստելով վարկավորման վերաբերյալ գիտակցված որոշումների կայացմանը
- վարկավորման գործիքների, վարկային պատմության և դրա նրբությունների վերաբերյալ սպառողներին մատուցել մատչելի տեղեկատվություն՝ նպաստելով ֆինանսական գրագիտության բարձրացմանը և պատասխանատու վարկային վարքագծի դրսևորմանը
Կարևորելով փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը, Ընկերությունը ֆինանսական շուկայում դիրքավորվում է որպես վստահելի ֆինանսական խորհրդատու և բարեխիղճ վարկատու։
Իր նպատակներն իրականացնելու համար Ընկերությունը լայնորեն կիրառում է թվային տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներ՝ ապահովելու սպառողների հետ հաղորդակցման և խորհրդատվության, վարկային պրոդուկտների, դրանց վաճառքի և ծառայությունների մատուցման ամբողջական ավտոմատացված գործընթացներ։
Ձևավորված վարկային պորտֆելներն Ընկերությունը կարող է զիջել դրանցով հետաքրքրված ֆինանսական համակարգի այլ մասնակիցների, ինչը նպաստում է շուկայում առավել լայն ներգրավվածությանը։
Ղեկավարներ
«Վելոքս» Վարկային Միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավար կազմը
Թադևոսյան Գառնիկ
Խորհրդի նախագահ, Գործադիր տնօրեն
Ծնվել է 1965թ․ Հայաստանի Հանրապետությունում։ 1996թ․ ավարտել է Երևանի Ճարտարագիտական համալսարանը։ 1996 թվից աշխատել է Ինեկոբանկում, սկզբից որպես ՏՏ բաժնի ղեկավար, այնուհետ՝ Գործադիր տնօրենի տեղակալ /2010-2015/, Տնօրինության անդամ, գործառնական տնօրեն /2015-2018/, համատեղությամբ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար /2016-2018/, ՏՏ տնօրեն /2018-2019/։ 2022 թվականից հանդիսանում է «Վելոքս» ՎՄ ՍՊԸ խորհրդի անդամ և գործադիր տնօրեն։
Զերոյան Դենիս
Խորհրդի անդամ
Ծնվել է 1988թ, Հայաստանի Հանրապետությունում։ 2011 թվին ավարտել է Երևանի Հայ-Ռուսական համալսարանը։ 2010-2017թ․ աշխատել է Արդշինինվեստ բանկում որպես պրոդուկտների պատասխանատու։ 2017-2021թ աշխատել է Ամերիաբանկում որպես բիզնեսի զարգացման գլխավոր մասնագետ։ 2021թվականից հանդիսանում է «Վելոքս» ՎՄ ՍՊԸ ի կոմերցիոն ծառայության ղեկավար, իսկ 2022 թվականից նաև «Վելոքս» ՎՄ ՍՊԸ խորհրդի անդամ։
Արմեն Բալոյան
Խորհրդի անդամ
Ծնվել է 1981թ․ 2006 թ․ ավարտել է Երևանի Տնտեսագիտական համալսարանը։ 2007 թվականից աշխատել է Պրես Ստենդ ՍՊԸ-ում որպես մասնագետ, բաժնի ղեկավար, գնումների տնօրեն։ 2018-2019թթ աշխատել է Շիրառ ՍՊԸ ֆինանսական տնօրեն, այնուհետ՝ գործադիր տնօրեն։ 2019 հոկտեմբերից աշխատում է որպես Շտեգեն ՍՊԸ վաճառքների տնօրեն 2019թ դեկտեմբերից հանդիսանում է «Վելոքս» ՎՄ ՍՊԸ խորհրդի անդամ։
Վահան Պետրոսյան
Գլխավոր հաշվապահ
Կազմակերպության կառուցվածքը